Հունաստանի պետծառայողները գործադուլ են սկսել խիստ տնտեսման միջոցների մասին օրենքի նախագծի պատճառով

12:04 • 15.07.15

Հունաստանի պետծառայողները սկսել են համազգային գործադուլ միջազգային վարկատուների հետ համաձայնություն կնքելու համար անհրաժեշտ բարեփոխումների և խիստ տնտեսման միջոցների մասին օրենքի նախագծի վերաբերյալ երեկոյան խորհրդարանում նախատեսված քվեարկության կապակցությամբ: Գործադուլը կտևի 24 ժամ, հաղորդում է ТАСС-ը:

 

Հունաստանի պետծառայողների ամենախոշոր արհմիությունը կոչ է արել աշխատողներին դուրս գալ փողոցներ:

 

«Մենք կոչ ենք անում մեկօրյա գործադուլի և հանրահավաքի դուրս գալ Աթենքում՝ Սինտագմա հրապարակում, հակաժողովրդական համաձայնագրի շուրջ քվեարկության օրը»,- ասված է արհմիության հայտարարությունում:

 

Մեկօրյա գործադուլ է անցկացնում նաև Տեղական ինքնակառավարման աշխատակիցների համահունական ֆեդերացիան: