Հնդկաստանում տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհերի թիվը հասել է 27-ի (լուսանկարներ)
Հնդկաստանի Ռաջամանդրի քաղաքում կրոնական փառատոնի ժամանակ հրմշտոցի հետևանքով մահացածների թիվը հասել է 27-ի, փոխանցում է РИА Новости-ն։
Հարյուր հազարավոր մարդիկ ուղևորվել են դեպի աստիճանները՝ գետում լողալու համար, որի ջրերն այս շաբաթվա ընթացքում կհամարվեն սուրբ՝ Պուշկարալու տոնի կապակցությամբ։ Ողբերգությունը տեղի է ունեցել այն պահին, երբ ուխտագնացների ամբոխը փորձել է մոտենալ գետին՝ 3 դարպասները բացելուց հետո։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ զոհվածների մեծ մասը կանայք են։ Զոհերի թիվը կարող է ավելանալ, որոշ մահացածների դիերը դեռ շարունակում են մնալ դեպքի վայրում։
Ոստիկանության տվյալներով՝ միջադեպի հետևանքով վնասվածնքեր է ստացել մոտ 30 մարդ։ Մի քանի տուժածների վիճակը, որոնք տեղափոխվել են քաղաքային հիվանդանոց, ծայրահեղ է։

















