Հազարավոր իրանցիներ փողոց են դուրս եկել՝ նշելու պատմական համաձայնագիրը (լուսանկարներ)

14:38 • 15.07.15

Abedin Taherkenareh/EPA

Հազարվոր իրանցիներ գիշերը դուրս են եկել փողոց՝ նշելու Վիեննայում ձեռքբերված միջուկային համաձայնագրի լուրը: Մարդկանց ուրախ բազմությունը երգելով և պարելով նշել է երկրի համար այս կարևոր պահը, գրում է The Guardian-ը:

Մայրաքաղաք Թեհրանում և այլ խոշոր քաղաքներում մարդիկ հավաքվել են փողոցներում Ռամադանի ընթացքում մեկ օր տևող ծոմի ավարտը նշող ընթրիքից հետո: Վարորդները Թեհրանի Վալի Ասր փողոցով ազդանշաններ են տվել և մարդիկ բաց պատուհաններից ձեռքերը բարձրացրել են V նշանով որպես հաղթանակի խորհրդանիշ:

 

Երիտասարդ իրանցիները պարել են հյուսիսային Թեհրանի Վանակ հրապարակում: Նշվում է, որ նման պահվածքը պաշտոնապես արգելված է իսլամական պետությունում, բայց հանդուրժվել է ազգային միասնության նման հազվադեպ պահին:

 

Reuters-ը լուսանկարների շարք է ներկայացրել Թեհրանից, որտեղ երևում է, թե ինչպես են մարդիկ նշում համաձայնագրի ձեռքբերման լուրը հուլիսի 14-ի գիշերը: