Իրաքի Քուրդիստանը սկսել է իշխանություններից անկախ նավթ արտահանել

15:05 • 15.07.15

Իրաքի Քուրդիստանը Իրաքի կառավարությունից անկախ սկսել է նավթի արտահանումն ու վաճառքը, գրում է ria.ru-ն:

 

Քրդերն օրական մոտ 600 հազար բարել են ուղարկում իրենց նավթահորերից, սակայն հունիսից արդեն նրանք նավթը չեն վաճառում վաճառքի հարցերով ազգային գործակալության միջոցով: Այդ մասին ասել է Քուրդիստանի ինքնավար շրջանի տարածաշրջանային կառավարության ներկայացուցիչ Սաֆին Դիզային:

 

«Հուլիսի 1-ից մեր արտահանումն անկախ է դարձել»,- ասել է Դիզային: «Դա չի նշանակում, որ բացառված են բանակցությունները կամ փոխհամաձայնությունը: Ցանկացած նոր գործարք պետք է կնքվի փոխշահավետ հիմքերի վրա»,- նշել է նա:

 

Կենտրոնական կառավարությունից ֆինանսական անկախություն ձեռք բերելու հաջորդ քայլը դարձել է Քուրդիստանի կառավարության կողմից ենթակառուցվածքային նախագծերի վրա ծախսերի համար 5 միլիարդ դոլարի չափով պարտատոմսերի վաճառքի մասին նախագծի հաստատումը, ասել է Դիզային: