Սոթքի հանքախորշից բերման է ենթարկվել 26-ամյա տղամարդ՝ ոսկու հանքանյութ գողանալու կասկածանքով

15:00 • 15.07.15

Հուլիսի 14-ին՝ ժամը 18:05-ին, Սոթքի ոսկու հանքի թիվ 40 հանքախորշից դուրս գալուց, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 1989 թ. ծնված Վարդան Պ.-ին. տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը:


Վարդան Պ.-ն բացատրություն է տվել, որ նշված հանքախորշ էր գնացել հանքանյութ գողանալու, հետագայում այն մշակելու և ոսկի ստանալու նպատակով:
Կատարվում է հետաքննություն: