Թայլանդը կարող է առաջարկել ԵՏՄ-ին համաձայնագիր կնքել ազատ առևտրի գոտու մասին

15:14 • 15.07.15

Թայլանդը կարող է դիմել Եվրասիական տնտեսական միությանը՝ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր կնքելու առաջարկով: Այդ մասին հայտնել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը՝ երկկողմանի համագործակցության ռուս-թայլանդական հանձնաժողովի նիստին, գրում է ТАСС-ը:

 

«Առևտրա-տնտեսական համագործակցության ընդլայնման ճանապարհին կարևոր քայլ կարող էր դառնալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ԵՏՄ-ի անդամ պետությունների և Թայլանդի Թագավորության միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր կնքելու մասին բանակցություններին անցնելու առաջարկով թայլանդական կողմի դիմումը»,- ասել է նա: