Թբիլիսիում բնակելի շենքի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի (լուսանկարներ, տեսանյութ)

08:50 • 15.07.15

Թբիլիսիի Գլդանի թաղամասում բնակելի շենքում բնական գազի արտահոսքի պատճառով տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի. դեպքի վայրում հայտնաբերվել է 5-րդ զոհի դին, հայտնում է Интерфакс-ը։


Ինը հարկանի շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տեղի է ունեցել պատի փլուզում։ Փրկարարները 2 զոհերին հայտնաբերել են ցերեկը, այնուհետև փլատակների տակից հայտնաբերվել է ևս 3 դի։


Երկու մարդ հոսպիտալացվել է այրվածքներով և վնասվածքներով։ Եվս 2 տուժածի վիճակ գնահատվում է բավարար, նրանք շուտով դուրս կգրվեն հիվանդանոցից։ Դեպքի վայրում աշխատում են հատուկ ծառայությունների աշխատակիցները։


Պայթյունից հետո բնակելի շենքից տարհանվել է 90 ընտանիք։

 

На месте происшествия работают сотрудники спасательных и чрезвычайных служб

 Фото: СКР по Забайкальскому краю.

Фото с сайта gazeta.am

Последствия взрыва газа в жилом доме в Тбилиси