ԱՄՆ-ում հեղեղումների զոհն է դարձել 2 մարդ, 6-ը համարվում են անհետ կորած (լուսանկարներ)
ԱՄՆ Կենտուկի նահանգի արևելքում ուժեղեղ հեղեղումների զոհն է դարձել 2 մարդ, ևս 15 տուժած տեղափոխվել է հիվանդանոց տարբեր վնասվածքներով։ Վեց մարդ համարվում է անհետ կորած, հայտնում է Life News-ը։
Փրկարարական խմբերը որոնումներ են իրականացնում օդից և ցամաքից։ Մասնագետները շարունակում են աշխատանքները հեղեղված տներում, որտեղ կարող են մարդիկ արգելափակված լինել։
Տուժած բնակիչների համար առավել մեծ վտանգ են ներկայացնում աղբը և պոկված էլեկտրալարերը։
Կենտուկիի նահանգապետն արդեն հայտարարել է նահանգի տարածքում արտակարգ դրություն հայտարարելու մասին։















