«Գահերի խաղը» սերիալն առաջադրվել է «Էմմի» մրցանակաբաշխության 24 անվանակարգում

01:17 • 17.07.15

Արվեստների և գիտությունների  ամերիկյան ակադեմիան ներկայացրել է «Էմմի» հեղինակավոր   67-րդ մրցանակաբաշխության հավակնորդներին: Ինչպես գրում է  Lenta.ru-ն` Variety-ին հղումով,  տարբեր անվանակարգերում առաջադրվելու թվով առաջատարն է «Գահերի խաղը» հեռուստասերիալը, որը մրցույթին մասնակցելու է 24 անվանակարգերում:


«Գահերի խաղը» առաջադրվել է ամենահեղինակավոր  անվանակարգում` «Լավագույն դրամատիկ  սերիալ», որտեղ կմրցի «Դաունթաունի աբբայություն», «Հայրենիք», «Խելագարները» սերիալների հետ:


Երկրորդ և երրորդ տեղերը անվանակարգերում առաջադրվելու թվով զբաղեցրել են «Սարսափների ամերիկյան պատմություն» և «Օլիվիա Քիթերիջ» սերիալները:


 

«Գահերի խաղը» սերիալն առաջադրվել է «Էմմի» մրցանակաբաշխության 24 անվանակարգում