Ռուս դերասան Բորիս Շչերբակովը հոսպիտալացվել է

16:07 • 19.07.15

Ռուսաստանի ժողովրդական արտիստ Բորիս Շչերբակովը հոսպիտալացվել է Արզամասի քաղաքային հիվանդանոցի սիրտ-անոթային բաժանմունք՝ սրտի նոպայի կասկածանքով։


Դերասանը ժամանել էր Նիժեգորոդի մարզ, որտեղ պատրաստվում էր մասնակցել Արզամաս քաղաքի օրվան նվիրված տոնակատարություններին, հայտնում  է kommersant.ru-ն։


Առողջապահության նախարարության մարզային ներկայացուցիչը Սվետլանա Գավրիլովան հայտարարել է, որ 65-ամյա դերասանն իրեն վատ է զգացել Քաղաքի օրվան նվիրված
տոնակատարության ժամանակ։


«Բորիս Շչերբակովը հոսպիտալացվել է Արզամասի քաղաքային հիվանդանոցի սիրտ-անոթային բաժանմունք»,- հայտնել է Գավրիլովան։