ԻԼԻՊ-ի գրոհայինները պայթեցրել են իրաքյան Ռամադի քաղաքում գտնվող Օլիմպիական ստադիոնը

19:56 • 19.07.15

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները հուլիսի 19-ին ամբողջությամբ ոչնչացրել են Իրաքի Անբար նահանգի կենտրոնում` Ռամադի քաղաքում, գտնվող խոշորագույն Օլիմպիական ստադիոնը:
 

Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը` վկայակոչելով Elaph պորտալը, Ռամադիից մի քանի կմ հեռավորությամբ տեղակայված ստադիոնը ականապատվել էր կառավարական զորքերի` այնտեղից հեռանալուց անմիջապես հետո: Մարզական համալիրի բոլոր կառույցներն ավերելու նպատակով զինյալներն այնտեղ 3.5 տոննա պայթուցիկ են տեղադրել:


Ականատեսների խոսքով` հզոր պայթյունի հետևանքով մարզական համալիրը հիմնահատակ ավերվել է: Ռազմական գործողությունների ասպարեզում հայտնված երկու հիմնական քաղաքներն են Ռամադին և Էլ-Ֆալուջան են, որոնք երկուսն էլ գտնվում են ԻԼԻՊ-ի զինյալների ձեռքում: