Facebook-ի «մուկնուկատուն». Կիսելյովի էջը վերականգնել է, սակայն այժմ էլ Կիսելյովն է հրաժարվում FB-ից
«Կոմերսանտը» հայտնում է, որ Facebook սոցիալական ցանցը վերականգնել է ռուսաստանցի հեռուստալրագրող, «Ռոսսիյա սեգոդնյա» մեդիահոլդինգի ղեկավար Դմիտրի Կիսելյովի էջը:
Նմանապես այժմ գործում է նաև Կիսելյովի էջը Instagram-ում: Facebook-ից հայտնել էին, որ անցած շաբաթ բացվելուց ընդամենը ժամեր անց Կիսելյովի էջը փակվել էր` «իսկության կասկածանքով»:
Կայքի ադմինիստրացիան բողոքներ է ստացել, թե Կիսելյովը էջը կարող է իրական չլինել: Նույն զարգացման առնչությամբ էլ «Գազետա»-ն էլ հայտնումէ, որ Կիսելյովն այժմ` վերականգնումից հետո, ասել է, որ Facebook-ն իրեն հետաքրքիր չէ, իսկ իր բաժանորդներին հրավիրել է ռուսաստանյան ВКонтакте սոցցանց:
Կիսելյովի բնորոշմամբ Facebook-ը «շարունակում է մուկնուկատու խաղալ», «իսկ ես արդեն ВК-ում եմ ու երջանիկ եմ», - եզրափակել է Կիսելյովը:










