Նյու Յորքի Քենեդիի անվան օդանավակայանը 48 միլիոն դոլարով կառուցում է կենդանիների համար առաջին տերմինալն աշխարհում
Նյու Յորքում Ջոն Քենեդու անվան միջազգային օդանավակայանը 8 միլիոն դոլարով, կառուցում է էլիտար տերմինալ-տապան է կառուցում կենդանիների համար. գրում է The Guardian-ը: Նոր համալիրը ստացել է The ARK անունը՝ Նոյի տապանի պատվին: Այն պետք է բացվի 2016 թվականին: Նշվում է, որ դա աշխարհում նման առաջին տերմինալն է:
Նախատեսվում է, որ The ARK-ը կընդունի տարեկան ավելի քան 70 հազար կենդանի: Կովերին և ձիերին կառաջարկեն գոմեր՝ հագեցած ցնցուղով և կլիմայի կառավարման համակարգով, իսկ շները կկարողանան հանգստանալ հարթ հեռուստացույցներով համարներում և մասաժ ստանալ:
Նախատեսվում է նաև պինգվինների համար հատուկ տարածք: Բոլոր կենդանիներին կտարամադրվի հիվանդանոցի շուրջօրյա մուտք։
The ARK-ի խնդիրն է տերմինալում «հաճախորդների» լինելու ժամանակը դարձնել հնարավորինս հաճելի:
Համալիրը կընդունի կենդանիներին, որոնք պետք է կարանտին անցնեն և կենդանիներին, որոնք ճանապարհորդում են բեռների բաժնում: Այն նախատեսվում է բացվել հաջորդ տարի և կզբաղեցնի 16500 քառակուսի մետր տարածք:










