Համացանցում հայտնվել են Ուկրաինայում Boeing 777-ի կործանումից անմիջապես հետո արված կադրերը (տեսանյութ)
YouTube պորտալում հայտնվել է տեսագրություն, որը ըստ ntv.ru–ի, նկարահանվել է Դոնեցկի երկնքում Boeing 777-ի ընկնելուց անմիջապես հետո:
Billy Six անվամբ օգտատիրոջ հրապարակած տեսագրության մեջ լսվող մեկնաբանություններից կարելի է հասկանալ, որ տեսագրությունն արվել է ավտոմեքենայից, որով երթևեկում են տղամարդ և կին:
Սկզբից նրանք տեսնում են ծուխը և այրվող մասերը, բայց երբ ճանապարհին հանդիպում են մարդու մարմինների հատվածների, աղջիկը սկսում է լացել:
Հուլիսի 17-ին լրացավ Ամստերդամից Կուալա Լումպուր MH17 չվերթն իրականացնող մալայզիական ավիաընկերության ինքնաթիռի կործանումից մեկ տարին:










