Կալիֆոռնիայում ավտոճանապարհին քանդվել է կամուրջը
Հորդառատ անձրևների պատճառով ամերիկյան Կալիֆոռնիա նահանգում կամուրջը քանդվել է ավտոճանապարհներից մեկի վրա։
Ավերակների տակ է մնացել վարորդով մի ավտոմեքենա, գրում է Interfax.ru-ն:
Փրկարարները որոնողա-փրկարարական գործողություն են սկսել, որը դժվարանում է դեպքի վայրում ջրի հոսքի պատճառով:
Ճանապարհը փակվել է, այնտեղ առաջացել է մի քանի հարյուր ավտոմեքենայից բաղկացած խցանում:










