Հունաստանում ասօրվանից բացվել են բանկերը, որոշ ապրանքներ թանկացել են

08:57 • 20.07.15

Հունական բանկերն այսօր բացվել են 3-շաբաթյա «արձակուրդներից» հետո։ Թեև կպահպանվեն մի շարք սահմանափակումներ՝ կապված կապիտալի շարժի վերահսկողության հետ, առաջին հերթին, կանխիկացման առումով, սակայն հաճախորդներն այժմ կկարողանան լրացուցիչ գործողություններ կատարել և ստանալ բանկային անհրաժեշտ փաստաթղթերը, գրում է РИА Новости-ն։


Սպասվում է, որ 3 շաբաթվա ընթացքում առաջին անգամ կաշխատի Աթենքի բորսան։ Երկուշաբթի օրվանից կսկսեն կիրառվել նաև ԱԱՀ-ի նոր վճարումներ։ Մասնագետների հաշվարկներով՝ ապրանքների մեծ մասի գինը կավելանա մոտ 9%-ով։ Իսկ ընդհանրապես, գների բարձրացումը կանդրադառնա բոլոր ապրանքների և ծառայությունների վրա։


Հունական բանկերը փակվել էին հունիսի 29-ից՝ միջազգային վարկատուների հետ համաձայնագրի վերաբերյալ հանրաքվեի անցկացման մասին հայտարարելուց հետո։


Կառավարությունը «բանկային արձակուրդները» բացատրել է որպես «ծայրահեղ հանգամանքներ, շտապ և անկանխատեսելի անհրաժեշտություն՝ հունական ֆինանսական համակարգը և երկրի տնտեսությունը պաշտպանելու համար»։


Հաստատվել էին նաև սահմանափակումներ բանկոմատներից գումար կանխիկացնելու համար՝ օրական 60 եվրո։ «Արձակուրդները» հայտարարվել էին մեկ շաբաթով, սակայն հետագայում 4 անգամ երկարաձգվել էին։