Թուրքիայում ահաբեկչության հեղինակը ԻՊ-ին համակրող 18-ամյա աղջիկ է եղել

17:50 • 20.07.15

Թուրքիայի Շանլըուրֆա նահանգում այսօր տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի:


Ինչպես տեղեկացնում է թուրքական Hurriyet թերթի կայքի ձեռք բերած տեղեկության՝ մահապարտ ահաբեկիչը «Իսլամական պետության» համակիր 18-ամյա աղջիկ է եղել:


Թուրք պաշտոնյաներն ահաբեկչության համար պատասխանատու են համարել հենց «Իսլամական պետություն» խմբավորմանը:
 


Հիշեցնենք, որ այսօր թուրք-սիրիական սահմանի մոտ գտնվող Սուրուչ բնակավարում պայթյուն էր որոտացել, ինչի հետևանքով զոհվել էր 28, վիրավորվել ավելի քան 100 մարդ: