Իռլանդական ոստիկանությունը կանխել է 200 անչափահասի մասնակցությամբ ծեծկռտուքը

11:23 • 20.07.15

Իռլանդիայի ոստիկանության աշխատակիցները Բելֆաստ քաղաքի կենտրոնում կարողացել են կանխել ավելի քան 200 անչափահասի մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուքը, որը պլանավորվել էր սոցիալական ցանցերում, գրում է ria.ru-ն:

 

Բախումները պետք է տեղի ունենային քաղաքի կենտրոնում, սակայն ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է ժամանակին կանխել այն՝ թաղամասում պարեկային մեքենաներ և ոստիկանական ջոկատներ տեղակայելով:

 

Լրատվամիջոցների տվյալներով՝ ոստիկանությունը երկու աղջկա է ձերբակալել, որոնք կասկածվում են զանգվածային ծեծկռտուքի կազմակերպման մեջ: Պատճառները, ինչի համար հարյուրավոր երիտասարդներ պետք է ծեծկռտուք անեին, չեն նշվում:

 

Ւրավապահ մարմինները հայտարարել են, որ նման ակցիաներին մասնակցությունը սպառնում է անչափահասներին ոչ միայն վնասվածքներով, այլև իրական ազատազրկման ժամկետներով: