ԻՊ-ի գրոհայիններն առաջին անգամ երեխայի մասնակցությամբ մահապատիժ են իրականացրել (լուսանկարներ)
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հրապարակել է տեսանյութ, որում փոքրիկ տղա երեխան գլխատում է զինվորական գերուն։ Դա ԻՊ-ի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ դաժան մահապատժի ժամանակ որպես դահիճ երեխա է մասնակցում, գրում է Комсомольская правда-ն։
Ձայնագրությունում, որը փոխանցել են Սիրիայում Մարդու իրավունքների հարցով կազմակերպության ակտիվիստներին, ներկայացված է Սիրիայի նախագահական բանակի կապիտանի մահապատիժը։ Զինվորը գերի է ընկել Հոմս քաղաքում, իսկ մահապատժի են ենթարկել նրան Պալմիրա քաղաքում։
Գլխատումից առաջ դահիճ-երեխան ասում է, որ խալիֆաթի նպատակն է ոչ միայն «կարգուկանոն» հաստատել իսլամիստների կողմից գրավված տարածքներում՝ Պալմիրա, Հոմս, Դամասկոս քաղաքներում, այլև ստանալ վերահսկում Երուսաղեմում և Հռոմում։














