Ճապոնիայում տարեցներն ավելի շատ հանցագործություններ են անում, քան դեռահասները
Ճապոնիայում վիճակագրական նոր տվյալներն առաջին անգամ ցույց են տվել, որ հանցագործությունների թիվն ավելի մեծ է երկրի տարեցների, քան դեռահաս երիտասարդների շրջանում, գրում է The Washington Post-ը:
Ոստիկանությունը հայտնել է, որ «ոստիկանության կողմից գրանցված 65 և ավելի տարեկան մարդկանց թիվը հունվարից մինչև հունիս ընկած հատվածում հասել է 23,656-ի, մինչդեռ 14-19 տարեկանների թիվը 19,670 հազար է»:
Դա 1989 թվականից ի վեր, երբ Ճապոնիան սկսել է գրանցել հանցագործությունները տարիքային խմբերով, առաջին անգամն է, երբ տարեցները հանցագործությունների չափով առաջ են անցել երիտասարդներից։
Bloomberg-ի համաձայն՝ Ճապոնիայի տարեցների շրջանում հանցագործությունների քանակը կրկնապատկվել է 2003 և 2013 թվականների ընթացքում: 2011 թվականին տարեցների կողմից իրականացված հանցագործությունների թիվը 6 անգամ ավելի շատ է եղել, քան 20 տարի առաջ:










