Քոբանիում պայթյուն է գրանցվել Սուրուչի մոտակայքում, որտեղ ահաբեկչություն էր տեղի ունեցել

16:11 • 20.07.15

ԹՍիրիական Քոբանի քաղաքում պայթուցիկով լցված ավտոմեքենան պայթել է պայթեցվել։ Դեպքը տեղի է ունեցել թուրքական Սուրուչ քաղաքի մոտակայքում, որտեղ այսօր ահաբեկչության պատճառով զոհվել է 27 մարդ: Այդ մասին DPA գործակալությանը հայտնել է տեղական իշխանությունների ներկայացուցիչ Ինդրիս Նասանը:

 

Աղբյուրի տվյալներով՝ մեքենան պայթել է ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների անցակետի մոտ, ինչպես նաև դպրոցի մոտակայքում: Նախնական տվյալներով՝ երկու մարդ է մահացել:

 

Ավելի վաղ թուրքական Սուրուչ քաղաքում մահապարտ-ահաբեկիչը ռումբ է պայթեցրել քաղաքի մշակութային կենտրոնի առջև՝ սրճարանի մուտքի մոտ: Երկրի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ զոհվել է 27 մարդ, մոտ 100 հոգի վնասվածքներ են ստացել: