Mail.ru-ի համահիմնադիրը 100 միլիոն դոլար է կներդնի այլմոլորակայինների որոնման նախագծում
Mail.ru Group-ի համահիմնադիր Յուրի Միլները որոշել է 100 միլիոն դոլար ներդնել այլմոլորակային քաղաքակրթությունների որոնման նախագծի մեջ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ինչպես «Ведомости» թերթին պատմել է ինքը՝ Միլները, նրա նախագծի գլխավոր նպատակը կլինի տիեզերքից երկիր հասնող հնարավոր ազդանշանների մասին տեղեկությունների հավաքագրումը, մշակումը, տարածումը կազմակերպելը:
Նախագծի գաղափարախոս Միլները նշել է ֆիզիկոս Սթիվեն Հոքինգին, իսկ դրա «գիտական առաջնորդներ» Ֆրենկ Դրեյքին և Ջեֆ Մարսիին: Գործարարը պնդում է, որ նրանք արդեն համաձայնություն են տվել մասնակցել նախագծին որպես հետազոտությունների համակարգողներ:
Միլները մտադիր է ֆինանսավորել ծրագիրը անձնական միջոցներից, քանի որ պետությունները չեն համարձակվում գումարներ ներդնել նման հետազոտությունների մեջ: Մասնավորապես, գործարարը պատրաստվում է ֆինանսավորել հեռադիտակների և համակարգչային ցանցերի վարձակալությունը:
Նախագծի մասնակիցները մտադիր են հետազոտել զգալիորեն ավելի շատ աստղեր և համաստեղծություններ՝ ավելի թույլ ազդանշաններով և հաճախականություն միջակայքում, քան այժմ:










