Մեքսիկայում անհայտ անձինք 11 մարդ են սպանել

11:26 • 20.07.15

Լուսանկարները՝ freedomsphoenix.com-ի


Մեքսիկայում՝ Դուրանգո նահանգի տարածքում, անհայտ անձանց կողմից 3 մեքենաների ուղղությամբ արձակված կրակոցների հետևանքով մահացել է առնվազն 11 մարդ, 5-ը ստացել են վնասվածքներ, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով մեքսիկական իշխանություններին։

 

Հանցագործները թաքնվել են, նրանց որոնումները շարունակվում են։


Մեքենաներում գտնվել են Սապիորիս բնակավայրի բնակիչները։ Նրանցից 5-ը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Դուրանգո քաղաքի հիվանդանոց։ Տուժածներից մեկը գտնվում է ծանր վիճակում։