Հրդեհ Երևանի «Նաիրիտ 2» գործարանի մոտակայքում. հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս-1» աստիճան

21:32 • 20.07.15

Հուլիսի 20-ին՝ ժամը 17:10-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի «Նաիրիտ 2» գործարանի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք և երկաթգծի փայտակոճեր:


Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ-ը, դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:


Հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս-1» աստիճան:


Կտրվի լրացուցիչ տեղեկություն: