Մահացել է Պետդումայի նախկին խոսնակ Գենադի Սելեզնյովը

08:55 • 20.07.15

Ծանր և երկարատև հիվանդությունից հետո հուլիսի 19-ին մահացել է ՌԴ Պետդումայի նախկին խոսնակ և «Ռուսաստանի վերածնունդ» կուսակցության գործող նախագահ Գենադի Սելեզնյովը, այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է նրա փեսան՝ Անդրեյ Անդրևը։


«Այսօր երեկոյան 68 տարեկան հասակում մահացել է Պետդումայի նախկին նախագահ Գենադի Սելեզնյովը»,- ասել է նա։


Նրա խոսքով՝ վերջին ամիսների ընթացքում Սելեզնյովը քաջաբար պայքարում էր ծանր հիվանդության դեմ։


«Բժիշկներն անում էին հնարավոր ամեն ինչ, սակայն այսօր Գենադի Նիկոլաևիչի սիրտը կանգ առավ»,- նշել է Անդրևը։


Հուլիսի սկզբին հայտնի էր դարձել, որ քաղաքական գործիչը հոսպիտալացվել է թոքերի բորբոքումից հետո սկսված բարդությունների պատճառով։