ԻԼ-ի զինյալները սկսել են «մահապարտ հավերի» օգտագործել
Իրաքում «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները սկսել են հավերին օգտագործել որպես շարժական պայթուցիկներ:
Ինչպես գրում է Daily Mail-ը` դա են ապացուցում համացանցում հայտնված արտառոց լուսանկարները, որոնցում թռչունները պատկերված են` մարմիններին պայթուցիկ սարք ամրացրած:
Ահաբեկչական խմբավորման գրոհայինները, որոնք ներկա պահին մարտնչում են Ֆալուջա քաղաքում, պայթուցիկները գոտիներով կապում են հավերին, որոնց այնուհետև ուղարկում են դատարկ դաշտեր:
Ենթադրվում է, որ ԻԼ-ի զինյալները հեռակառավարման վահանակներ են կիրառում` պայթուցիկները գործի գցելու համար: Այսպես կոչված` «մահապարտ հավերի» լուսանկարները համացանցում տարածել են ինչպես ԻԼ-ի զինյալները, այնպես էլ նրանց դեմ պայքարողները:










