Դոնալդ Տուսկն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

12:27 • 20.07.15

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, ով ներկայում գտնվում է Երևանում, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ 


Եվրոպացի պաշտոնյան նաև այցելել է Հայոց ցեղասպանության ինստիտուտ–թանգարան, ծանոթացել ցուցադրվող նյութերին։
 


Հիշեցնենք, որ Դոնալդ Տուսկն այսօր կհանդիպի խորհրդարանական ընդդիմադիր 5 կուսակցությունների խմբակցությունների հետ, ինչպես նաև ՀՀ Նախագահի և վարչապետի հետ։

 

Հայաստանից  Դոնալդ Տուսկի այցը կմեկնարկի Վրաստան և Ադրբեջան: