ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Իրանի վերաբերյալ բանաձև է ընդունել
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը բանաձև է ընդունել, որով հավանության է արժանացնում Թեհրանի և իրանական միջուկային ծրագրի վեցյակի միջև գործարքը, գրում է gazeta.ru-ն:
Փաստաթուղթը ենթադրում է Անվտանգության խորհրդի գծով Իրանի դեմ պատժամիջոցների ամբողջական վերացում այն բանից հետո, երբ ՄԱԳԱՏԷ-ն կհաստատի, որ Թեհրանը կատարում է իր պարտավորությունները:
Փաստաթղթում նշվում է, որ Անվտանգության խորհուրդը կդադարի «քննարկել իրանական հարցը ընթացիկ օրակարգով համաձայնության ուժի մեջ մտնելուց 10 տարի անց»:










