Ամերիկյան ամենախոշոր կորպորացիաներից մեկը անսահման վճարովի արձակուրդ է տրամադրել իր աշխատակիցներին

16:07 • 20.07.15

Ամերիկյան ամենախոշոր կորպորացիաներից մեկը փոխել է իր աշխատակիցների արձակուրդի հետ կապված քաղաքականությունը և անսահման արձակուրդ է տրամադրել իր աշխատակիցներին:

 

General Electric-ն այս տարի սկսել է տրամադրել վճարովի արձակուրդի հետ կապված ինչպես ինքն է անվանում «ոչ խիստ մոտեցում», գրում է CNN-ը:

 

Ընկերության նոր քաղաքականության համաձայն՝ այլև սահմանափակում չի դրվի արձակուրդային, հիվանդության և անձնական անհրաժեշտության օրերի վրա, որոնք կարող են վերցնել ղեկավարները և այսպես կոչված ավագ մասնագիտական խմբի աշխատակիցները: Նրանք կարող են ժամանակ վերցնել, երբ ունեն դրա կարիքը՝ ենթադրելով, որ  պահանջվող ժամկետներում կանեն իրենց աշխատանքը և կստանան իրենց մենեջերի հավանությունը: Ընկերությունը նաև չի գրանցի ազատ վերցրած օրերի թիվը:

 

Նոր քաղաքականությունը այժմ անդրադառնում է ընկերության 30 000 աշխատակիցների վրա։

 

Այս քայլը GE-ում ավելի լայն մշակութային փոփոխության մաս է կազմում, համաձայն որի ընկերությունը ավելի հաջողակ կդառնա, եեթե վստահի և հնարավորություններ ու լիազորություններ տա իր աշխատակիցներին: