Կանգառներում այլ տրանսպորտային միջոցների կայանման դեպքերով մեկ շաբաթում կազմվել է 33 արձանագրություն

15:59 • 20.07.15

 

Ե րևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ՃՈ հետ համատեղ նախորդ շաբաթ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացված հսկողության շրջանակում կազմվել է 42 արձանագրություն, որից 33-ը՝ հասարակական տրանսպորտի կանգառներում այլ տրանսպորտային միջոցների կայանման համար:


Ինչպես  տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խցանումներից խուսափելու և փողոցները բեռնաթափելու նպատակով էլ ՃՈ հետ համատեղ ուսումնասիրվել է Կենտրոն վարչական շրջանի որոշ փողոցներում  միակողմանի երթևեկություն կազմակերպելու հարցը:

 

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ՃՈ հետ համատեղ քննարկել այս ուղղությամբ ներկայացվող բոլոր առաջարկները և ծրագրի փորձարկման դրական արդյունքների դեպքում այն կիրառել նաև մյուս վարչական շրջաններում: Հանձնարարվել է նաև փորձաշրջանն ավարտել օգոստոսին սեպտեմբերին կանոնավոր երթևեկություն ապահովել համար: