Սիրիայում 3 իսպանացի լրագրող է կորել
Սիրիայում 3 իսպանացի լրագրող է անհետացել: Lenta.ru-ի փոխանցմամբ` այս մասին հուլիսի 21-ին տեղեկացրել է El Pais իսպանական պարբերականը:
Իսպանիայի ԱԳՆ-ի տվյալներով` վերջին անգամ անհետացած լրագրողները կապի են դուրս եկել հունիսի 11-ին` ավելի քան մեկ ամիս առաջ:
Բոլոր լրագրողներն աշխատելիս են եղել Հալեպի շրջակայքում` այն տարածքում, որը վերահսկվում է «Ալ-Կաիդայի» կազմի մեջ մտնող «Ջաբհաթ ան-Նուսրա» («Նուսրայի ճակատ») խմբավորման վերահսկողության տակ:
Անհետացած լրագրողների անուններն են Անխել Սաստրե, Անտոնիո Պամպլիեգա և Խոսե Մանուել Լոպես: Նրանք Սիրիայի տարածք էին հասել Թուրքիայի սահմանով:
Նրանցից երկուսը բացմիցս աշխատել են Սիրիայի թեժ կետերում, իսկ լուսանկարիչ Լոպեսը տարբեր ժամանակներ լուսաբանել է Աֆղանստանում, Իրաքում, Պաղեստինում, Կոսովոյում, Սոմալիում, Սուդանում և Կոնգոյում տեղի ունեցած հակամարտությունները:










