Toshiba-ի նախագահը հեռացել է պաշտոնից 1.2 մլրդ դոլարի սկանդալի պատճառով
Ճապոնական հանրահայտ Toshiba տեխնոլոգիական ընկերության գործադիր տնօրեն և նախագահ Հիսաո Տանական այսօր հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին, ինչը պայմանավորված է 1.2 մլրդ դոլարի ֆինանսական սկանդալով, որի մեջ ներքաշված է ընկերությունը:
Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, տարիներ շարունակ ընկերության մի շարք ստորաբաժանումներ հաշվապահության մեջ միտումնավոր սխալներ են թույլ տվել` եկամտի աճ ապահովելու համար:
Աղբյուրը մանրամասնում է, որ Toshiba-ի թոփ մենեջերներից զատ ֆինանսական սկանդալում ներքաշված է նաև Տանական: Նշվում է, որ նրա պաշոնանկության մասին տեղեկության տարածումից հետո ընկերության արժեթղթերի գինն աճել է 6 տոկոսով:










