Հնարավոր է առաջարկություններ ներկայացնենք. Արտեմ Ասատրյանը՝ սահմանադրական փոփոխությունների նախագծի մասին

14:33 • 21.07.15

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ սահմանադրության փոփոխությունների  նախնական նախագծին։


«Նախագծում նախատեսված են այն բոլոր միջազգային վավերացրած փաստաթղթերով ստանձնած պարտավորությունները, որոնք, այսպես թե այնպես,  մեր իրավական ակտի մաս են կազմում։ Ներկայումս ավելի մանրամասն մենք նայում այդ գլուխները և, ըստ անհրաժեշտության, հնարավոր է նաև առաջարկություններ ներկայացնենք»,- ասաց նա։