100-ամյա բրիտանուհին հղիության մասին տեղեկացնող նամակ է ստացել հիվանդանոցից

01:19 • 21.07.15

100-ամյա բրիտանուհի Դորիս Էյլինգը նամակ է ստացել քաղաքային հիվանդանոցից, որով նրան տեղեկացնում էին իր հղիության մասին: Ինչպես գրում է  Lenta.ru-ն` The Sun պարբերականին հղումով,  տարեց կնոջը տեղեկացրել են հիվանդանոց գնալու և նման պարագայում անհրաժեշտ հետազոտություններ անցնելու մասին:


Ինչպես Էյլինգը պատմել է թեև նամակի հասցեատերը ինքը չէր, իր անունը, ծննդյան ամսաթիվը ճիշտ էր նշված: «Ես 3 երեխա և 20 թոռ ունեմ և արդեն 70 տարի է չեմ հղիացել: Ես 100 տարեկան եմ, ինչպես կարող եմ երեխա ունենալ», - ասել է բրիտանուհին:



Զանգահարելով հիվանդանոց` Էյլինգը և նրա բարեկամները պարզել են, որ սխալմունք է տեղի ունեցել: Բրիտանուհուց և նրա ընտանիքից ներողություն են խնդրել«պատճառած անհանգստության համար»:


Աղբյուրը նշում է, որ  Գինեսի համաշխարհային  ռեկորդների գրքի համաձայն` ամենատարեց կինը, ով հղիացել է բնական ճանապարհով և ծննդաբերել է 59-ամյա բրիտանուհի Դոն Բրուքն է: Նա հղիացել էր 1997-ին: