Չինաստանում պատրաստվում են հսկայական քաղաք կառուցել

10:10 • 21.07.15

Չինաստանում որոշել են հսկայական քաղաք ստեղծել՝ քաղաքների ագլոմերացիա, որոնց բնակչությունը գերազանցում է 130 միլիոն մարդը, գրում է ria.ru-ն:

 

Ջին-Ցզին-Ջի անունով միավորվող տարածքի մակերեսը կկազմի 132 հազար քառակուսի կիլոմետր: Նման տարօրինակ անունը ընդամենը ագլոմերացիայի խոշոր բնակավայրերի՝ Պեկինի, Տյանցզինի և Հեբեի անունների հատվածներն են:

 

Ագլոմերացիայի քաղաքներից յուրաքանչյուրը կունենա իր դերը: Այդպես, Պեկինը «պատասխանատու» կլինի տեխնոլոգիաների և մշակույթի համար, Տյանցզինում կզբաղվեն տեխնոլոգիական հետազոտություններով: Հեբեյի դերը դեռ չի հաստատվել, բայց հավանաբար այնտեղ կգտնվեն փոքր արտադրությունները:

 

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Սի Ցզինպինը հավանության է արժանացրել այդ հավակնոտ ծրագիրը: Այնուամենայնիվ, մինչև նախագծի իրականացումը դեռ ժամանակ կա և այս փուլին հիմնական խնդիրը տրանսպորտային հաղորդակցությունն է, ինչպես նաև դպրոցների և հիվանդանոցների պակասը: