Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ կասկածում են ոչ միայն Պերմյակովին. Комсомольская правда

16:23 • 21.07.15

Այս շաբաթ ՌԴ Հետաքննչական կոմիտեն Վալերի Պերմյակովի գործը փոխանցել է Հայաստանի Քննչական կոմիտեի ներկայացուցիչներին։


Комсомольская правда թերթի հատուկ թղթակից Նիկոլայ Վարսեղովը ժամանել է Գյումրի՝ ուսումնասիրելու 2015թ. հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքում տեղի ունեցած տարօրինակ սպանությունը։ Ընտանիքի 7 անդամների սպանության մեջ կասկածվում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ բազայի զինծառայող Վալերի Պերմյակովը։ Վերջինս զորամասում ծառայության էր անցել դեպքից մոտ մեկ ամիս առաջ։


Հետաքննությանը հստակ հայտնի է, որ Պերմյակովը գիշերը լքել է ռազմաբազան։ Նա  ոտքով անցել է  4 կմ, մտել է Ավետիսյանների տուն, իրականացրել սպանությունը, փոխել հագուստը և առավոտյան ժամը 6-ին մոտ գնացել դեպի Թուրքիայի սահման։ Երազգավորս գյուղի մոտակայքում նրան բռնել են ռուս սահմանապահները։


Ռուս թղթակցին Երևանում գտնվող ռուս բարձրաստիճան զինվորականը հայտնել է, որ առաջին բանը, որ Պերմյակովն ասել է սահմանապահներին, եղել է այն, որ ինքը ոչ ոքի չի սպանել։ Իրեն տվել են 2 Coca Cola, 2 շաուրմա։


«Ոչ ոք այդպես էլ չհասկացավ՝ ինչ է դա նշանակում։ Սակայն հետաքրքիր է, որ այդ ցուցմունքները՝ ըմպելիքի և շարումայի մասին, «չսպանելու» մասին, չգիտես ինչու, անհետացել են հարցաքննման արձանագրությունից։ Ես տեսել եմ Պերմյակովին։ Հասարակ տղա, որի նմանները շատ են մեր «մահացող» քաղաքներում։ Հիմարի տպավորություն չի թողնում։ Իմ հետ չխոսեց։ Ամփոփվել էր ինքն իր մեջ»,- պատմել է ռուս պաշտոնյան։


Պերմյակովը Գյումրիում երբեք չէր եղել, և, եթե հավատալ նրա ղեկավարներին, տեղանքին ծանոթ չէր։ Նրան ոչինչ չէր կարող կապել Ավետիսյանների ընտանիքի հետ։ Ռազմաբազան գտնվում է թուրքական սահամանից 6 կմ հեռավորության վրա։ Այնտեղ կարելի է հասնել գիշերը բոլորովին աննկատ՝ լեռնային ճանապարհով։ Իսկ Ավետիսյանների տուն հասնելու համար պետք է գնալ սահմանից բոլորովին հակառակ ուղղությամբ։ Եվ եթե լավ իմանալ ճանապարհը, ապա ամենակարճ ուղին կանցի 4 կմ քաղաքի կենտրոնի միջով։

 


Հնարավո՞ր է՝ հրացանով մարդը անցնի Գյումրիի միջով 4 կմ՝ չգրավելով ոստիկանների, տաքսիստների ուշադրությունը։ «Վստահ չեմ։ Ես հատուկ դուրս եմ եկել գիշերը ժամը 2-ին, և շատ տաքսիստներ հարցնում էին ուր եմ գնում և առաջարկում տանել։ Ոստիկաններ նույնպես կային»,- գրում թղթակիցը։ 

 


Գյումրիի Քննչական կոմիտեի ավագ սպաները ռուս լրագրողին ասել են, որ իրենք այդ գործով չեն զբաղվում։ Առաջին իսկ օրը, երբ գյումրեցի քննիչները դեռ աշխատում էին սպանվածների տանը, ժամանել են նրանց երևանցի գործընկերները և բոլոր նյութերը տարել։ «Սակայն եթե ցանկանում եք մեր կարծիքն իմանալ, ապա մենք կարծում ենք, որ Պերմյակովը մենակ չի գործել։ Ավելին, կներեք, մենք ձեզ չենք ասի, չգիտենք էլ գործի ամբողջ էությունը»,- նշել են գյումրեցի քննիչները։


Այդ նույն կարծիքին են հակված նաև Թուրքիային սահմանակից գյուղի բնակիչները, որտեղ բռնել են Պերմյակովին։


Ամբողջական հոդվածը կարելի է կարդալ այստեղ։