Հնդկաստանում կնոջը գլխատել են «կախարդության» համար

13:21 • 21.07.15

Հնդկաստանի հյուսիս-արևելյան Ասամ նահանգում տեղի է ունեցել զարհուրելի դեպք. տեղի գյուղերից մեկի բնակիչներն անդամահատել, հետո էլ գլխատել են իրենց 63-ամյա համագյուղացուն` վերջինին մեղադրելով կախարդ լինելու համար:
 

Ինչպես նշում է  Al Arabiya-ն, Մոնի Օրանգ անունով կնոջն անդամահատել ու գլխատել են սուր դանակներով: Հայտնի է, որ դեպքի առնչությամբ ձերբակալվել է 7 մարդ:


Աղբյուրը մանրամասնում է, որ 5 երեխաների մոր վրա դաժան հարձակումը տեղի է ունեցել, երբ տեղի հոգևորականները գյուղացիներին ասել են, թե Օրանգը զբաղվում է կախարդությամբ ու անեծքներ է դնում մարդկանց վրա:


Այս լսելով` դանակներով զինված գյուղացիները վազել են դեպի Օրանգի տուն, նրան բռնի ուժով դուրս հանել ու անդամահատելուց հետո` գլխատել: