Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի (լուսանկարներ)
Հնդկաստանի Մադհյա-Փրադեշ նահանգում հորդառատ անձրևների հետևանքով առնվազն 10 մարդ է մահացել, 6.000 մարդ տարհանվել է։ Ինչպես փոխանցում են տեղական լրատվամիջոցները՝ վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել են ավելի քան 500 մմ տեղումներ։
Նահանգի իշխանությունները հանձնարարել են փակել դպրոցները, իսկ ավելի շատ հեղեղվելու վտանգի պատճառով, որն առաջացել է այն բանից հետո, երբ գետում ջրի մակարդակը գերազանցել է վտանգավոր նիշը, ուսումնական հաստատությունները չեն բացվի նաև վաղը, գրում է Корреспондент-ը։
Ավելի քան 6.000 մարդ տեղակայվել է 13 վրանային քաղաքներում, որտեղ ջրհեղեղից տուժածները կարող են ստանալ կացարան և բուժօգնություն։













