Իրաքում ԻՊ-ի գրոհայինները 35 ընտանիք են գերի վերցրել. ԶԼՄ-ներ

15:18 • 21.07.15

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները իրաքցի փախստականների 35 ընտանիք են գերի վերցրել երկրի հյուսիսում. հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով իրանական Press TV ալիքին։


«ԻՊ-ի ահաբեկիչները առևանգել են ավելի քան 3 տասնյակ ընտանիք, որոնք վերադառնում էին իրենց հայրենի Տիկրիտ քաղաք՝ նրա ազատագրումից 4 ամիս անց»,- նշում է ալիքը։

 


Տեղի ոստիկանության տվյալներով, 35 ընտանիքների շարքում կան կանայք, երեխաներ և տարեցներ։ Նրանք եկել են Քիրուկ նահանգից։ Մարդկանց տարել են լեռնային Խամրին շրջան, նրանց ճակատագիրն անհայտ է։