Վիրահատել են Լոռու մարզպետի որդու ոտքերը. վիճակը նորմալ է. Բժիշկ
Հրազենային վնասվածքով «Էրեբունի» բժշկական կենտրոնում գտնվող Լոռու մարզպետի որդի Լևոն Նալբանդյանի առողջական վիճակը նորմալ է, այսօր վիրահատել են նրա ոտքերը:
Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց նրան բուժող բժիշկ Արթուր Սահրադյանը՝ տեղեկացնելով, որ Լևոն Նալբանդյանը գտնվում է վնասվածքաբանության բաժանմունքում:
«Վիրահատության են ենթարկվել ոտքերը: Վիճակը դեպի լավացում է գնում»,-տեղեկացրեց բժիշկը:
Հիշեցնենք, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում հուլիսի 18-ի գիշերը կրակել էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի 22-ամյա որդու՝ Լևոն Նալբանդյանի վրա: Վերջինիս տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք:










