Եվրամիությունը հաստատել է 54 հազար ներգաղթյալի բաշխելու ծրագիրը
Եվրամիությունը հաստատել է 54 հազար ներգաղթյալի առաջիկա երկու տարվա ընթացքում բաշխելու ծրագիրը: Այդ մասին Twitter-ի պաշտոնական էջում գրել են ԵՄ խորհրդի ներկայացուցիչները:
Այս պահին 32256 մարդ գտնվում է Իտալիայի և Հունաստանի տարածքում, ևս 22504 մարդ՝ Սիրիայի սահմանի մոտ տեղադրված ճամբարներում:
Այս պահին բաց է մնում ևս մոտ ութ հազար մարդու ճակատագրի հարցը:










