Ադրբեջանական պրոպագանդան սուտ լուր է տարածել, թե պարապմունքների ժամանակ 2 տանկ է պայթել ականի վրա. ԼՂՀ ՊՆ
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որով հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, թե իբր ուսումնավարժական պարապմունքների ժամանակ հակատանկային ականի վրա պայթել է երկու տանկ։
«Ադրբեջանական պրոպագանդայի կողմից տարածված տեղեկությունն առ այն, թե իբր ուսումնավարժական պարապմունքների ժամանակ հակատանկային ականի վրա պայթել է ՊԲ Տ-72 տիպի երկու տանկ, իրականությանը չի համապատասխանում:
Տարածված տեղեկությունն ընդունեք որպես ադրբեջանական քարոզչության երևակայության արդյունք»,– ասվում է ԼՂՀ ՊՆ հաղորդագրությունում:










