Աֆրիկայում հոգևորականը հավատացյալներին ստիպել է կենդանի օձեր ուտել. լուսանկարներ
Life News-ն անդրադարձել է Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում հավատացյալների մի համայնքում տեղի ունեցած տարօրինակ միջադեպերին:
Այնտեղ` Պրետորիայի եկեղեցիներից մեկում, Փենուել Մնգունի անունով հոգևորականը իր հոտի ներկայացուցիչներին ստիպել է կենդանի օձեր ուտել` ի նշան իրենց հավատի: Սակայն այդ տեսարանին ականատես են եղել ոչ միայն հավատքի գնացողները, այլև սոցցանցերի օգտատերերը:
Հոգևոր հայրը իր հավատավորներին ասել է, թե Աստծո օգնությամբ ինքը օձերին վեր է ածում ... շոկոլադի: Նա պնդել է, թե ուժեղ հավատով օժտված մարդը կարող է կուլ տալ ցանկացած բան:
Իր ծեսերի ժամանակ Մնգունին նաև տարօրինակ միջոցներով բժշկել է մարդկանց, մասնավորապես «թամբելով» նրանց:
Հոգևորականը ձերբակալված է: Սակայն միայն այն բանից հետո, երբ ողջ-ողջ ուտվող օձերի հարցով բողոքել են կենդանիների իրավունքների տեղի պաշտպանները: Հոգևորականը իրավապահներին ասել է, որ իսկապես իր օձերը վեր են ածվում շոկոլադի:














