Միխեիլ Սաակաշվիլին բացել է Կիևից միլիարդատիրոջ կողմից գրավված լողափի մուտքը (տեսանյութ)
Օդեսայի բնակիչներն այժմ կարող են այցելել նախկինում ուկրաինացի միլիարդատիրոջ կողմից գրավված լողափը: Այդ մասին հայտնել է Օդեսայի նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, գրում է echo.msk.ru-ն:
«Կիևից միլիարդատերը Օդեսայի բնակիչների և հյուրերի համար փակել է Օդեսայի լավագույն ծովափի մուտքը՝ հաստ բետոնե պատերով: Դրանով չհանգստանալով՝ նա այդ պատերում բետոնավորել է կոտրված շշերից սրած ապակի և ողջ տարածքում պահապան շներ է կանգնեցրել: Ինչպես մենք իմացել ենք, նա ամսական մեկ անգամ ժամանում է ուղղաթիռով, իսկ մնացած ժամանակ հսկայական ցանկապատված տարածքը դատարկ է մնում»,- գրել է քաղաքական գործիչը Facebook-ի իր էջում:
Սաակաշվիլիի խոսքերով՝ նման գործողությունները խախտում են Ուկրաինայի օրենքները, որոնք նախատեսում են ափամերձ գոտու մուտք՝ առանց խոչընդոտների: Սաակաշվիլին նաև նշել է, որ հանձնարարել է ներքին գործերի վարչությանը քրեական գործ հարուցել այդ փաստի առթիվ և ստուգել լողափերի մյուս սեփականատերերին:










