Շվեյցարիայում բանակը երկրի կովերին կփրկի շոգից
Շվեյցարացի զինվորականներին հանձնարարվել է օգնել երկրի կովերին `շոգի պայմաններում: Associated Press-ի փոխանցմամբ` կովերին շոգից փրկելու համար բանակը արհեստական ջրամբարներ է կառուցելու Յուրա լեռնային շրջանում:
Ընդհանուր առմամբ կառուցվելու է 8 ջրամբար, որոնք լցվելու են քաղցրահամ ջրով: Իսկ ջուրը բերելու են մոտակա լճերից Super Puma ուղղաթիռներով: Գիտնականներն ասում են, որ նման շոգին կովը պետք է օրական 150 լ ջուր խմի:
Աղբյուրը հիշեցնում է, որ նման օգնություն անասունին ցուցաբերվել է մեկ էլ 2003-ին, երբ շոգից Եվրոպայում հազար մարդ էր զոհվել:










