Ստամբուլի բարերից մեկում կրակոցների հետևանքով մեկ մարդ է սպանվել, երեք հոգի վիրավորվել է

15:46 • 21.07.15

Անհայտ անձը հրաձգություն է կազմակերպել Ստամբուլի բարերից մեկում՝ սպանելով բարի աշխատակցին և վիրավորելով երեք մարդու, գրում է ria.ru-ն:

Դեպք տեղի է ունեցել առավոտյան ժամը 5:30-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում: Չորս մարդ ստացել է հրազենային վնասվածքներ, ինչից հետո նրանք տեղափոխվել են հիվանդանոց: Բարի աշխատակցի, ով վիրավորվել էր կրծքի հատվածում, մահացել է հիվանդանոցում:

 

Վիրավորներից մեկը գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժնում:

 

Ոստիկանությունը շրջափակել է բարի մոտ ընկած տարածքը ապացույցներ հավաքելու համար: Կասկածյալները, որոնք հեռացել են հանցագործության վայրից, դեռ գտնվում են հետախուզման մեջ: