Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը դատապարտել է Սուրուչի ահաբեկչությունը

21:45 • 21.07.15

Հայ դատի Եվրոպայի հանձնախումբն իր զորակցությունն է հայտնել Թուրքիայի Սուրուչ գավառում իրականացված ահաբեկչության զոհերի հարազատներին և դատապարտել հարձակումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդում է հանձնախմբի կայքը:
 

Թուրքական լրատվամիջոցները հայտնել են, որ ահաբեկչության զոհերի թիվը հասել է 32-ի, իսկ վիրավորների թիվը 103-ն է: