Թուրքիայում ահաբեկչություն իրականացրած աղջիկը եկել է Սիրիայից

13:44 • 21.07.15

Թուրքիայի Սուրուչ քաղաքում 31 մարդու մահվան համար պատասխանատու աղջիկ ահաբեկիչը երկիր է ժամանել մոտ մեկ ամիս առաջ։

 

Ինչպես հայտնում է տեղական հեռուստաընկերությունը՝ ավելի վաղ ոստիկանությունը կենտրոնացել էր 3 կանանց վրա, ովքեր երկիր էին մուտք գործել Սիրիայից՝ ահաբեկչություններ իրականացնելու նպատակով։


Պայթյունի վայրում փորձագետները հայտնաբերել են տղամարդու գլուխ և կնոջ վերջույթների մնացորդներ։ Դրանք կարող էին պատկանել մահապարտին։ Սակայն դեռևս հստակ հայտնի չէ՝ արդյոք մահապարտը եղել է կին, ում տեսել են շենք մտնելիս, թե տղամարդ՝ ամբողջ մարմինը ծածկող կնոջ զգեստով։