Թուրքիայում հեռակառավարվող 100 կգ-անոց ռումբ է հայտնաբերվել
Թուրքիայի Թունջելի նահանգի ոստիկանությունը հայտնաբերել է 100 կգ-ոց հեռակառավարվող ռումբ, որը տեղադրված է եղել ավտոճանապարհին, գրում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Hurriyet թերթին։
Ռումբը հայտնաբերվել է Սյութլյուջու բնակավայրի ճանապարհին՝ Թունջելի քաղաքից 15 կմ հեռավորության վրա։ Ռումբի հայտնաբերման վայր են ժամանել մասնագետները և զրահատեխնիկա։ Այն վնասազերծվել է սակրավորների կողմից։
Թերթի աղբյուրների տվյալներով՝ ռումբը տեղադրել են Թուրքիայում արգելված «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» (PKK) գրոհայինները։










