ՌԴ քաղաքացին բողոքել է երգչուհի Զեմֆիրայի դեմ, ոստիկանությունը նյութեր է ուսումնասիրում

23:19 • 21.07.15

Ռուսաստանի Ռոստովի շրջանի ոստիկանությունը ստուգում է սկսել երգչուհի Զեմֆրիայի նկատմամբ բողոքի հիման վրա:


Ըստ «Գազետա»-ի` խոսքը 2013-ին Զեմֆիրայի կատարած խուլիգանական արարքի մասին է:  Տղամարդը, որի անունը չի նշվում, այժմ որոշել է բողոքել Զեմֆիրայի դեմ Ռոստովում կայացած համերգի ժամանակ իրեն վիրավորելու համար:


Տղամարդը պատմել է, որ այժմ որոշել է դիմել ոստիկանություն, քանի որ վերջերս ներկա է եղել նաև Զեմֆիրայի Թբիլիսիի համերգին, որի ժամանակ երգչուհին բարձրացրել էր Ուկրաինայի դրոշը` սկանդալ առաջացնելով:


Աղբյուրը պարզաբանում է, որ 2013-ի աշնանը Ռոստովում երկրպագուն համերգի ժամանակ Զեմֆիրային խնդրել է կատարել իր սիրելի երգերը, ինչից բարկացած երգչուհին իր հայտնի երգի բառերը փոխելով` երգել է. «... ես երբեք Ռոստով չեմ վերադառնա»:


Այս առնչությամբ սկսվել է ստուգում:

ՌԴ քաղաքացին բողոքել է երգչուհի Զեմֆիրայի դեմ, ոստիկանությունը նյութեր է ուսումնասիրում